Տեղաբաշխվեցին ԱՀԸ ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերը
Տեղեկացնում ենք, որ 2022թ. ապրիլի 15-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 4,388,510,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 438,851 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից 388,851 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 50,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 438,851 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 3 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 3,772,519,580.28 ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 11.1980%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
Էջը թարմացվել է` 15.04.2022 | 16:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: