Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի ցուցակում
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 22-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մայիսի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում։
22-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 4,388,510,000 ՀՀ դրամ՝ 10% արժեկտրոնի եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 3 տարի մարման ժամկետով։ Ամբողջական պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի ապրիլի 15-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 25.05.2022 | 15:24
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: