ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսերի ցուցակում
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 9-րդ թողարկման դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերն սույն թվականի մայիսի 26-ին ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում։
9-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 1,053,250 ԱՄՆ դոլար՝ 6․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 2 տարի մարման ժամկետով։ Ամբողջական պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի ապրիլի 20-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 25.05.2022 | 15:23
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: