header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսերի ցուցակում
Կիսվել`
25.05.2022

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսերի ցուցակում


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 22-րդ թողարկման դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերն սույն թվականի մայիսի 26-ին ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա «ԱյԴի բանկ»  ՓԲԸ։

22-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 5,000,000 ԱՄՆ դոլար՝ 4․75% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ, 27 ամիս մարման ժամկետով։ Ամբողջական պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ 

Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումն սկսվել է սույն թվականի ապրիլի 21-ին և ավարտվել մայիսի 2-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ  Գլխավոր գրասենյակի և մասնաճյուղերի միջոցով ընդամենը 8 աշխատանքային օրում տեղաբաշխեց պարտատոմսերի ամբողջ ծավալը։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 25.05.2022 | 12:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: