header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
Կիսվել`
08.06.2022

Երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվում է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։

«Համաճարակն արագացրել է ենթապահառու բանկերի թվայնացման տեմպերը, և այդ բանկերը շարունակում են զարգանալ՝ իրենց հաճախորդներին ամբողջ աշխարհում արժեթղթերի բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով», - նշել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

 

Էջը թարմացվել է` 08.06.2022 | 17:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: