Զգուշացնում ենք
Օնլայն տիրույթում զեղծարարությունների թիվն օր օրի աճում է և, չնայած ՀՀ առևտրային բանկերը պարբերաբար անդրադառնում են զեղծարարությունների դեպքերին և հանդես գալիս խորհուրդներով, հասարակությունը շարունակում է խաբվել և կորցնել գումարներ։
«Եթե List.am կամ նմանատիպ կայքի օգտատեր եք և այդ հարթակների միջոցով վաճառում եք ձեր ապրանքը կամ ծառայությունը, եղեք առավել զգոն և ոչ մի դեպքում մի հավատացեք այն «գնորդին», ով ապրանքը գնելու պատրվակով կապ է հաստատում ձեզ հետ (հիմնականում WhatsApp, Viber կամ այլ հավելվածների միջոցով) և խնդրում ձեր քարտի տվյալները՝ ապրանքի (ծառայության) գումարը փոխանցելու համար, ապա ձեր գումարը հափշտակելու նպատակով օգտագործում քարտի տվյալները։ Հետևաբար, «գնորդին» մի տրամադրեք կամ նրա կողմից ուղարկված հղումներում մի մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC, CVV2, OTP եւ 3D Secure ծածկագրերը), քանի որ կկորցնեք բանկային քարտում առկա ողջ գումարը», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
«Հղումները կարող են արտաքնապես նման լինել հայկական որևէ կայքի, օրինակ՝ haypost.am կամ list.am կայքերին։ Ցանկացած գործարք կատարելիս նախ և առաջ համոզվեք, որ մուտք եք գործել տվյալ ընկերության պաշտոնական կայք։ Օրինակ՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի հասցեն www.haypost.am–ն է, այլ ոչ թե haypost.orderw.online-ը։ Ավելին, եթե, այնուամենյանիվ, դարձել եք զեղծարարության զոհ, հնարավորինս արագ բլոկավորեք ձեր քարտը AraratMobile հավելվածի միջոցով կամ զանգահարեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հեռախոսային կենտրոն՝ +374 10 592323 շուրջօրյա հեռախոսահամարով կամ «ԱրՔա» ազգային վճարային համակարգ՝ +374 10 592222 շուրջօրյա հեռախոսահամարով», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության ղեկավար Հայկ Հարությունյանը։
Էջը թարմացվել է` 16.06.2022 | 15:42
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: