header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՖԻՆՔԱ -ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 1-ին օրվա արդյունքները
Կիսվել`
21.06.2022

ՖԻՆՔԱ -ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 1-ին օրվա արդյունքները


Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 582,750 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 23,310 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 8,310 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 15,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 8,310 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 207,750.00 ԱՄՆ դոլար (Երկու հարյուր յոթ հազար յոթ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 6.5%:

Հիշեցնում ենք, որ տեղաբաշխման աճուրդը իրականացվելու է 5 հաջորդական աշխատանքային օրերի ընթացքում՝  նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով, մինչև Թողարկման վերջնական պայմաններով սահմանված տեղաբաշխման ամբողջական ծավալի տեղաբաշխումը կամ Թողարկողի կողմից աճուրդի տեղաբաշխման ծավալի կտրման կամ աճուրդը չեղյալ հայտարարելու մասին որոշման կայացումը։

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 22.06.2022 | 16:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: