header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՖԻՆՔԱ -ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 2-րդ օրվա արդյունքները
Կիսվել`
22.06.2022

ՖԻՆՔԱ -ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 2-րդ օրվա արդյունքները


Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 22-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 57,950 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 2,318 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխման աճուրդի երկու օրվա ընթացքում ընդհանուր տեղաբաշխվել է 25,628 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս, 640,700 ԱՄՆ դոլար ծավալով։ Տեղաբաշխման մնացորդային ծավալը կազմում է 1,859,300 ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 2,318 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 2 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 57,960.2 ԱՄՆ դոլար: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 6.5%:

Հիշեցնում ենք, որ տեղաբաշխման աճուրդը իրականացվելու է 5 հաջորդական աշխատանքային օրերի ընթացքում՝  նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով, մինչև Թողարկման վերջնական պայմաններով սահմանված տեղաբաշխման ամբողջական ծավալի տեղաբաշխումը կամ Թողարկողի կողմից աճուրդի տեղաբաշխման ծավալի կտրման կամ աճուրդը չեղյալ հայտարարելու մասին որոշման կայացումը։

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 28.06.2022 | 17:24

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: