ՖԻՆՔԱ -ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 3-րդ օրվա արդյունքները
Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 23-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 40,775 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 1,631 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխման աճուրդի երեք օրերի ընթացքում ընդհանուր տեղաբաշխվել է 27,259 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս, 681,475 ԱՄՆ դոլար ծավալով։ Տեղաբաշխման մնացորդային ծավալը կազմում է 1,818,525 ԱՄՆ դոլար: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 1,631 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 1 անդամի կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 40,775 ԱՄՆ դոլար: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 6.5%:
Հիշեցնում ենք, որ տեղաբաշխման աճուրդը իրականացվելու է 5 հաջորդական աշխատանքային օրերի ընթացքում՝ նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով, մինչև Թողարկման վերջնական պայմաններով սահմանված տեղաբաշխման ամբողջական ծավալի տեղաբաշխումը կամ Թողարկողի կողմից աճուրդի տեղաբաշխման ծավալի կտրման կամ աճուրդը չեղյալ հայտարարելու մասին որոշման կայացումը։
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Էջը թարմացվել է` 23.06.2022 | 16:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: