11.07.2022
Զգուշացեք զեղծարարներից
Հարգելի՛ հաճախորդ,
Քանի որ վերջին շրջանում զեղծարարները մեծ ակտիվություն են ցուցաբերում, խնդրում ենք ոչ մի դեպքում չտրամադրել որևէ բանկային տվյալ այլ անձանց, նույնիսկ եթե վերջիններս բավականին համոզիչ խոսք ունեն։
Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից զանգ ստանալուց անմիջապես հետո զանգահարեք բանկ և համոզվեք արդյոք Ձեզ հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակից էր կապվել, թե՝ ոչ։
- Ձեր բջջային հեռախոսը մի տրամադրեք այլ անձանց, անգամ եթե այդ անձը ձեր մտերիմ բարեկամն է կամ ընկերը։
- Թույլ մի՛ տվեք, որ Ձեր բանկային քարտից կամ AraratMobile հավելվածից փոխանցում կատարեն Ձեր փոխարեն։
- Որևէ մեկին մի՛ տրամադրեք Ձեր բանկային քարտի, AraratMobile հավելվածի մուտքանունն ու գաղտնաբառը (CVV/CVC, CVV2, OTP և 3D Secure ծածկագրերը)։
- Որևէ մեկին մի՛ տրամադրեք Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը կամ լուսանկարը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություն։
- Փոխանցում կատարելուց առաջ մանրամասն կերպով ստուգե՛ք բոլոր տվյալները, անգամ եթե Ձեզ գրում և օգնություն են խնդրում Ձեր ընկերոջ կամ բարեկամի սոցիալական էջից։
Հնարավոր խարդախությունների զոհ դառնալու դեպքում անհապաղ տեղեկացրեք բանկին՝ զանգահարելով 010 592323 հեռախոսահամարով։
Էջը թարմացվել է` 11.07.2022 | 17:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: