header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ստացեք գումարը՝ նշելով  հեռախոսահամարը
Կիսվել`
15.07.2022

Ստացեք գումարը՝ նշելով հեռախոսահամարը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միանգամայն նոր առաջարկով է հանդես գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաշվետերերի համար։

Այսուհետ «Տինկոֆ» բանկի քարտապանները «Տինկոֆ» բանկի բջջային հավելվածի միջոցով կարող են համալրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների դրամային (քարտային) հաշիվները՝ նշելով միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տվյալների բազայում։

«Նպատակ ունենալով պարզեցնել Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների իրականացման գործընթացը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է առցանց տիրույթում առաջարկվող ծառայությունների շրջանակը՝ ներդնելով «Тинькофф–онлайн» ծառայությունը։ Գաղտնիք չէ, որ այսօր գումար փոխանցելու ամենաարագ և ամենադյուրին մեթոդը հեռախոսահամարով փոխանցումն է, քանի որ այն պահանջում է շահառուի վերաբերյալ նվազագույն տվյալներ»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Արագ դրամական փոխանցումների սպասարկման բաժնի ղեկավար Ժասմին Սարգսյանը։

Էջը թարմացվել է` 24.05.2024 | 15:34

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: