Ներդրել ենք նոր ծառայություն՝ «Фора- онлайн»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։
«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։
«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էջը թարմացվել է` 21.07.2022 | 16:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: