header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ներդրել ենք նոր ծառայություն՝ «Фора- онлайн»
Կիսվել`
21.07.2022

Ներդրել ենք նոր ծառայություն՝ «Фора- онлайн»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։

«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։ 

«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն   անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էջը թարմացվել է` 21.07.2022 | 16:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: