header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ամփոփում
Կիսվել`
02.09.2022

Ամփոփում


Տեղեկացնում ենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի թիվ  11/Լ որոշման համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) նախատեսում է 05.09.2022թ.-ից մինչև 07.09.2022թ.-ը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխել 112,614 (մեկ հարյուր տասներկու հազար վեց հարյուր տասնչորս) հատ լրացուցիչ բաժնետոմսեր: Բանկի հասարակ (սովորական) անվանական մեկ բաժնետոմսի շուկայական գինը սահմանվել է՝ 24,819.4 (քսանչորս հազար ութ հարյուր տասնինն ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ։

Համաձայն ՀՀ օրենսդրության և Բանկի կանոնադրության՝ սովորական բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում Բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերը ստացել են Բանկի կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն տեղաբաշխվող սովորական բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, որի մասին վերջիններս ծանուցվել են բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվելուց առնվազն 30 օր առաջ։ Արդյունքում՝ նախապատվության իրավունքի շրջանակում ձեռք է բերվել 6,746 (վեց հազար յոթ հարյուր քառասունվեց) հատ բաժնետոմս, հետևաբար բաժնետոմսերի փակ բաժանորդագրությամբ 05.09.2022թ.-ից մինչև 07.09.2022թ. սահմանված ժամանակահատվածում տեղաբաշխման ենթական Բանկի բաժնետոմսերի քանակը կկազմի՝ 105,868 (մեկ հարյուր հինգ հազար ութ հարյուր վաթսունութ) հատ բաժնետոմս: 

Էջը թարմացվել է` 06.09.2022 | 14:32

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: