header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կթողարկենք և կտեղաբաշխենք 3,000,000$-ի պարտատոմս
Կիսվել`
05.09.2022

Կթողարկենք և կտեղաբաշխենք 3,000,000$-ի պարտատոմս


Սույն թվականի սեպտեմբերի 08-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը կթողարկի 2022 թվականի երկրորդ դոլարային տրանշը՝ հետևյալ պայմաններով․

  • Թողարկման ընդհանուր ծավալը՝ 3,000,000 ԱՄՆ դոլար
  • Քանակը՝ 120,000 հատ
  • Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի սեպտեմբերի 08-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 08-ը ներառյալ, եթե պարտատոմսերի տեղաբաշխվող ծավալը չսպառվի մինչև նշված ամսաթիվը։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել թե՛ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում, թե՛ բանկի մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:

Հիշեցնենք, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 8-ին։

Էջը թարմացվել է` 05.09.2022 | 16:06

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: