header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ուղեգիր դեպի FIFA-ի եզրափակիչ
Կիսվել`
28.09.2022

Ուղեգիր դեպի FIFA-ի եզրափակիչ


2022թ․սեպտեմբերի 28-ից մինչև 2022թ․հոկտեմբերի 28-ն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի VISA քարտապանները, կատարելով 7 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող առնվազն մեկ գնում (ներառյալ էլեկտրոնային) կմասնակցեն խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու ուղևորություն դեպի Քաթար, սմարթֆոններ, ականջակալներ, հեռուստացույցներ, adidas գնդակներ և այլ արժեքավոր նվերներ։ Որքան շատ վճարում կկատարվի VISA քարտով, այնքան շահելու հավանականությունն ավելի մեծ կլինի։   

Արշավի ավարտին պայմաններին բավարարող գործառնությունները կամփոփվեն և յուրաքանչյուր գործառնությանը կտրվի հատուկ նույնականացման համար։ Եթե գործառնությունը տոկենիզացված  է, օրինակ կատարվել է Apple Pay-ի կամ այլ դրամապանակի/թողարկող հավելվածների միջոցով, ապա  գործառնությանը կտրվի երեք հատ հատուկ նույնականացման համար, որը կնշանակի, որ քարտապանը ստանում է երեք հնարավորություն խաղարկության ժամանակ։

Արշավին չեն կարող մասնակցել ստորև նշված գործառնությունները 

  • Այն գործառնությունները, որոնք կատարվել են Արշավի օրերից դուրս
  • Կանխիկացումները
  • Այն գործառնությունները, որոնց չափը չի գերազանցում 7,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը
  • Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաշվին կատարված քարտային փոխանցումները
  • Շահումով խաղերի հետ կապված գործառնությունները
  • Ցանկացած անօրինական գործառնությունները
  • 18 տարին չլրացած ֆիզիկական անձի կողմից կատարված գործառնությունները
  • Այն ֆիզիկական անձանց կողմից կատարված գործառնությունները, որոնց ՀՀ օրենսդրությանը համապատասխան արգելվում է մասնակցել խաղարկությունների
  • Գործառնությունները, որոնք կատարվել են մինչև 2022թ․ սեպտեմբերի 28-ը ժամը 00:00:00 և 2022թ. հոկտեմբերի 28-ին ժամը 23:59:59-ից հետո (տեղի ժամանակով):
  • Դրամապանակների համալրումը, կոմունալ և հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումները
  • Սեփական հաշիվների միջև և քարտից քարտ փոխանցումների գործառնությունները

Արշավը կավարտվի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի երեկոյան ժամը 23:59։59-ին, իսկ ուղիղ հեռարձակմամբ խաղարկությունը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերին (օրը նախապես կտեղեկացվի): Խաղարկության արդյունքները կամփոփվեն ուղիղ հեռարձակմամբ՝ Արշավին մասնակից յուրաքանչյուր բանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից։ Կազմակերպչի (Վարողի) կողմից դուրս կբերվեն հաղթող նույնականացման համարները և քարտապանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտելուց հետո բանկի համապատասխան աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով կապ կհաստատեն քարտապանների հետ։ Այն դեպքում, եթե քարտապանի հետ կապ հաստատել չի հաջողվի, Կազմակերպչի (Վարողի) կողմից դուրս կբերվի ևս մեկ պահեստային նույնականացման համար։ Խաղարկության ընթացքում բանկի ներկայացուցիչները երեք լրացուցիչ անգամ կփորձեն կապ հաստատել քարտապանի հետ, որի ձախողման դեպքում հաջորդող օրը ևս երեք անգամ կփորձեն կապ հաստատել։ Քարտապանի հետ կապ հաստատելու անհնարինության պարագայում բանկի ներկայացուցիչները կապ կհաստատեն վերջինիս հետ պահեստային նույնականացման համարով քարտապանի հետ: Խաղարկության ավարտից հետո հաղթողների մասին տեղեկատվությունը կհրապարկվի  cis.visa.com կայքում 14 օրվա ընթացքում:

Էջը թարմացվել է` 17.10.2022 | 10:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: