Բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 28-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
Նկարագրություն | Քանակ |
1. Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ունենան հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն։ 2. Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար).
3. Բանկերի դրամարկղային կենտրոնում (կենտրոններում) կիրառվող թղթադրամներ հաշվող, տեսակավորող մեքենաները պետք է ունենան դրամանիշերն առանձնացնող նվազագույնը 4+1 գրպան։ 4. ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար, Եվրո, Շվեցարական ֆրանկ, Անգլիական ֆունտստերլինգ հաշվող/ստուգող/տեսակավորող սարք, որը երկկողմանի կճանաչի կեղծ, անվճարունակ, ինչպես նաև նոր թղթադրամ ավելացնելու դեպքում հնարավոր կլինի թարմացնել ֆունկցիաները նորի համար: 5. ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո սերիա համարների ընթերցում, համեմատում և արագագործություն ստուգման ռեժիմում – ոչ պակաս քան 1000 հատ 1 րոպեում։ |
3 |
Բանկերի դրամարկղային կենտրոններում մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները.
|
2 |
- Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 07-ը ժամը 16։00-ն։
- Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
- Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
- Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
- Մրցույթի հայտերը կբացվեն 2022 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14։00-ին։
- Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
- Մրցույթի մասնակցության նախավճարը կազմում է 300,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին:
Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 28.09.2022 | 17:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: