header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
10 միլիոն դոլարի աջակցություն ՄՓՄՁ-ներին
Կիսվել`
11.10.2022

10 միլիոն դոլարի աջակցություն ՄՓՄՁ-ներին


10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հնգամյա ֆինանսավորումը տրամադրվում է EFSE-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման փաթեթի շրջանակներում՝ աջակցելու առանցքային ոլորտներում գործող ՄՓՄՁ-ներին։

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով 10 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին՝ ֆինանսավորելու ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական, սոցիալական և անվտանգային մարտահրավերներից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ առաջնահերթություն տալով ճգնաժամի ուղղակի ազդեցության տակ գտնվող ոլորտներին: 

Ֆինանսավորման միջոցների շարունակական հասանելիություն տրամադրելով ՄՓՄՁ-ներին՝ այս ֆինանսական գործիքը կօգնի նրանց շարունակել գործունեությունը և դիմակայել լարված իրավիաճկում գործող մատակարարման շղթայի և լոգիստիկ ենթակառուցվածքի աճող մարտահրավերներին:

Ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին էլ ավելի ընդլայնել վարկավորման ծավալները՝ տրամադրելով ավելի քան 700 նոր ենթավարկեր՝ ավելի երկար մարման ժամկետով՝ նպաստելու Հայաստանի գործարար միջավայրի և տնտեսության դիմակայունության ամրապնդմանը: Ներդրումը կնպաստի ԿԶՆ 8-ի (Տնտեսական աճ) և ԿԶՆ 9-ի (Արդյունաբերական նորարարություն և ենթակառուցվածք) իրագործմանը:

EFSE-ի Խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերը նշել է․ «Միկրո, փոքր և միջին ձեռնարկություններն են առաջինը տուժում ճգնաժամերի ժամանակ՝ դրամական հոսքերի և կենսականորեն կարևոր ռեսուրսների հասանելիության վրա բացասական անդրադարձի հետևանքով: Այս նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա EFSE-ի երկարամյա գործընկեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին այս բարդ ժամանակներում խիստ անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրել հայաստանյան ՄՓՄՁ-ներին»:

Էջը թարմացվել է` 11.10.2022 | 10:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: