ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
2022 թվականի նոյեմբերի 16-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը։
Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդ որում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու է 13% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 7,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։
Տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները, այն է՝ տեղաբաշխված ծավալ, կտրման գին, աճուրդի մասնակիցների քանակ և այլ էական մանրամասներ, հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am։
Էջը թարմացվել է` 10.11.2022 | 09:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: