ՖԻՆՔԱ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 3-րդ օրվա արդյունքները
Տեղեկացնում ենք, որ 2022թ. նոյեմբերի 18-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 129,100,974.80 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 13 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 12,900 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 12,900 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 12,900 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 2 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 129,100,974.80 ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.9949%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
Էջը թարմացվել է` 18.11.2022 | 17:27
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: