header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
25.11.2022

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում


2022 թվականի  դեկտեմբերի 6-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժ․ 11։00-13։30։ Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվելու է 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 500,000 հատ դրամային պարտատոմս։

«Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այն ներդրողները, որոնք ցանկանում են մասնակցել աճուրդին, կարող են դիմել բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում՝ http://amx.am»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էջը թարմացվել է` 28.11.2022 | 14:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: