header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Google Pay-ն այլևս հասանելի է մեր քարտապանների համար
Կիսվել`
25.11.2022

Google Pay-ն այլևս հասանելի է մեր քարտապանների համար


Այսօրվանից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ և ապահով անհպում վճարումներ կատարելու և թվային քարտը Android և WearOS սարքերում պահելու հնարավորություն:

Քարտապանները հնարավորություն կունենան ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Visa և Mastercard քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ կտա  կատարել անհպում վճարումներ՝ առանց քարտի կիրառման։

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) և միջոցառումների տոմսեր, և հասանելիություն ունենալ դրանց:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից:

Բացի այդ, հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում կարող եք պարզապես կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները հեռացնելու համար:

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։ Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

Էջը թարմացվել է` 29.11.2022 | 18:44

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: