header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Զգուշացե՛ք զեղծարարներից
Կիսվել`
28.11.2022

Զգուշացե՛ք զեղծարարներից


Հարգելի՛ քարտապան,
Օնլայն տիրույթում շարունակում են օր օրի աճել զեղծարարությունների թիվը։ Եվս մեկ անգամ հորդորում ենք լինել առավել զգոն և ոչ մի դեպքում չտրամադրել բանկային որևէ տվյալ այլ անձանց՝ նույնիսկ ամենավստահելի և գայթակղիչ թվացող առաջարկների դեպքում։

Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝

  • Եթե List.am կամ նմանատիպ կայքի օգտատեր եք և այդ հարթակների միջոցով վաճառում եք Ձեր ապրանքը կամ ծառայությունը, եղեք առավել զգոն և ոչ մի դեպքում մի հավատացեք այն «գնորդին», ով ապրանքը գնելու պատրվակով կապ է հաստատում Ձեզ հետ (հիմնականում WhatsApp, Viber կամ այլ հավելվածների միջոցով) և խնդրում Ձեր քարտի տվյալները՝ ապրանքի (ծառայության) գումարը փոխանցելու համար, ապա Ձեր գումարը հափշտակելու նպատակով օգտագործում քարտի տվյալները։ Հետևաբար, «գնորդին» մի տրամադրեք կամ նրա կողմից ուղարկված հղումներում մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC, CVV2, OTP եւ 3D Secure ծածկագրերը), քանի որ կկորցնեք բանկային քարտում առկա ողջ գումարը։
  • Հղումները կարող են արտաքնապես նման լինել հայկական որևէ կայքի, օրինակ՝ haypost.am, list.am կայքերին և Upay, Telcell, Idram և այլ էլեկտրոնային դրամապանակներին։ Ցանկացած գործարք կատարելիս նախ և առաջ համոզվեք, որ մուտք եք գործել տվյալ ընկերության պաշտոնական կայք։ Օրինակ՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի հասցեն www.haypost.am–ն է, այլ ոչ թե haypost.orderw.online-ը։

Մի՛ տրամադրեք ձեր քարտի վավերապայմաններն որևէ այլ անձի, անգամ եթե ձեզ զանգահարում են և նշում, որ ձեզ հետ կապ են հաստատել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից․ Բանկից չեն զանգահարում և չեն ստուգում ձեր քարտի վերաբերյալ այնպիսի տվյալներ, ինչպիսիք են CVV, PIN կոդ, ժամկետ, քարտի 16 նիշանոց թվեր:

Եթե դարձել եք զեղծարարության զոհ, հնարավորինս արագ բլոկավորեք Ձեր քարտն ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով կամ զանգահարեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հեռախոսային կենտրոն՝ +374 10 592323 շուրջօրյա հեռախոսահամարով կամ «ԱրՔա» ազգային վճարային համակարգ՝ +374 10 592222 շուրջօրյա հեռախոսահամարով։

Էջը թարմացվել է` 28.11.2022 | 14:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: