Ամփոփվել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքները
«Երկու հաստատությունների գործունեության հիմքում ընկած է թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականությունը։ Ուստի, հայտնում ենք, որ համերգի ողջ հասույթը կազմել է 11,101,000 ՀՀ դրամ, որը ներառում է ոչ միայն տոմսերի վաճառքից գոյացած հասույթը, այլև համերգի ընթացքում և համերգին հաջորդող օրերին հանդիսատեսի կողմից հանգանակած գումարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի 2016 և 2020թթ.-ի պատերազմի մասնակից 60 շահառու հայորդիների բարձրագույն կրթության ֆինանսավորմանը։
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխավոր հովանավորությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Համերգի մեկնարկից առաջ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի տարեկան ամփոփիչ միջոցառումը, որին հրավիրված էին 1,5 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամին աջակցություն ցուցաբերած գործընկերները, շահառուներն ու իրենց մենթորները, հիմնադրամի պաշտոնական բարեկամներն ու դեսպանները։
Լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած այդ հիշարժան երեկոն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Էջը թարմացվել է` 06.12.2022 | 15:43
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: