Միացել ենք ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs) դեռևս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առևտրային բանկերի շրջանում։
Ծրագիրը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով, այն է՝ ստեղծել բարձր մակարդակի կորպորատիվ առաջնորդություն գենդերային հավասարության համար, բոլոր կանանց և տղամարդականց հավասարապես վերաբերվել աշխատավայրում, հարգել և աջակցել մարդու իրավունքներին ու խտրականության բացառմանը, ապահովել բոլոր կին և տղամարդ աշխատողների առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, նպաստել կանանց կրթությանը, վերապատրաստմանը և մասնագիտական զարգացմանը, իրականացնել ձեռնարկությունների ստեղծման, մատակարարման շղթայի և մարկետինգի՝ կանանց հզորացնող պրակտիկաներ, խթանել հավասարությունը համայնքային նախաձեռնությունների և իրազեկվածության բարձրացման միջոցով, չափել և հանրայնորեն զեկուցել գենդերային հավասարությանը հասնելու առաջընթացի մասին։
«Հաշվի առնելով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում արդեն իսկ կիրառվում են ՄԱԿ-ի ԿՀՍ ծրագրով սահմանված որոշ սկզբունքներ, որոնք, կարելի է ասել, ուղեցույց են, թե ինչպես հավասարապես վերաբերվել կանանց և տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման և այլ առումներով՝ որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին և կատարելագործել այդ ուղղությունը»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։
Էջը թարմացվել է` 13.03.2023 | 17:30
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: