header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
20.03.2023

Բաց մրցույթ


Հօգուտ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գրավադրված կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդային կարգով հրապարակային սակարկություններով վաճառելու նպատակով այդ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների ընտրության նպատակով 2023 թվականի մարտի 20-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է մատուցվող ծառայությունների տեսակը և պահանջները:

Տեսակ Նկարագրություն
Բանկին սեփականության իրավունքով պատկանող գույքերի իրացում հրապարակային սակարկությունների միջոցով Բանկին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի, տրանսպորտային միջոցների, թանկարժեք մետաղների և այլ ապրանքանյութական արժեքների գնահատում և հրապարակային սակարկությունների արդյունքում իրացում
Գույքի արտադատական կարգով իրացում հրապարակային սակարկությունների միջոցով

Բանկին օտարման իրավունքով պատկանող անշարժ գույքերի, տրանսպորտային միջոցների, թանկարժեք մետաղների և այլ ապրանքանյութական արժեքների գնահատում, պարտապաններին համապատասխան ծանուցումների հանձնում, աճուրդի անցկացման վայրի և կարգի վերաբերյալ հայտարարությունների մամուլում և էլ․ հարթակներում տեղադրում     և հրապարակային սակարկությունների արդյունքում գույքերի իրացում։

Իրացման արդյունքում աճուրդի արձանագրությունների տրամադրում և նոտարական կարգով առուվաճառքի պայմանագրի կնքում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի մարտի 27-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող կազմակերպության (կազմակերպությունների) հետ կկնքվի գույքի աճուրդային վաճառքի կազմակերպման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

  • Մրցույթի հայտերը կբացվեն 2023 թվականի մարտի 28-ին ժամը 17։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2023 թվականի մարտի 29-ին ժամը 14։00-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 23.03.2023 | 16:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: