header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կաջակցենք սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի
Կիսվել`
11.04.2023

Կաջակցենք սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի


Ապրիլի 6-ին երևանյան «ԼՈՖԹ» կենտրոնում տրվեց «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը։ Փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության և «ԼՈՖԹ» կենտրոնի միջև։ Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի, այնպես էլ ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու այլ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «ԼՈՖԹ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին փուլում կներգրավվեն Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից 1000 աշակերտ, որից 100-ի ֆինանսավորումը կստանձնի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը։ Դպրոցահասակ երեխաները կստանան դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։

«Մեզ համար խիստ կարևոր էր մասնավոր կառույցների աջակցությունը և նրանց նվիրատվությունները, որի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանալու է տարեկան կտրվածքով հաճախել կենտրոն և օգտվել կենտրոնի բոլոր հարմարություններից, կրթական և մշակութային իրադարձություններից: Այս համատեքստում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մեր լավագույն գործընկերն է, ով միանգամից մտնելով ամբողջ ծրագրի տրամաբանության և մեր ապրումների մեջ, համաձայնեց աջակցել մեծ քանակով՝ թվով 100 երեխայի։ Ի դեպ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մեր խոշոր դոնորներից է», - նշել է «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, նախագահ Արևիկ Համբարձումյանը։

«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը և հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես և ծրագրային հագեցած «ԼՈՖԹ» տարածք։ Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Էջը թարմացվել է` 11.04.2023 | 11:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: