«Smart» լուծում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը՝ «Մուրան» ընկերության հետ համագործակցությամբ առաջարկում է «smart» լուծում՝ էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 12%-ից և ԱՄՆ դոլարով՝ սկսած 9%-ից։ Տարեկան տոկոսադրույքը կախված է վարկի ժամկետից։
Այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հավանական հաճախորդներին ձեռք բերել էլեկտրոմոբիլ շահավետ պայմաններով և մրցունակ տոկոսադրույքով։ Վարկի սահմանաչափը ՀՀ ազգային արժույթի դեպքում կազմում է 2.000.000 – 50.000.000 ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում՝ 4.000 – 100.000 ԱՄՆ դոլար։
Էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկը հասանելի է 22-65 տարեկան այն հաճախորդներին, ովքեր ունեն կայուն եկամտի աղբյուր և առողջ վարկային պատմություն: Կանխավճարը սկսած 10%-ից՝ կախված վարկունակությունից, որի գնահատումն իրականացվում է տեղում՝ «Մուրան» ՍՊ ընկերության ավտոսրահում։
Բանկից հայտնում են, որ Էլեկտրոմոբիլի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝ շրջակա միջավայրի պահպանում, արտանետումների կրճատում, բնապահպանական տարեկան վճարների բացակայություն, ընթացիկ սպասարկման ծախսերի էական կրճատում։ Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար, ինչպես նաև վարկի վաղաժամկետ մարման տույժ չի գանձվելու, իսկ վարկի տրամադրման որոշումը կկայացվի տեղում՝ ընկերության ավտոսրահում, րոպեների ընթացքում։
Հիշեցնենք, որ «Geely» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Մուրան» ՍՊԸ-ն։
Էջը թարմացվել է` 20.06.2024 | 13:15
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: