header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է «Valued Partner of EBRD» մրցանակին
Կիսվել`
19.04.2023

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է «Valued Partner of EBRD» մրցանակին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» (Valued Partner of EBRD) մրցանակին՝ ՎԶԵԲ-ի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի միջև երկարատև և արդյունավետ համագործակցության համար։

Մրցանակը   շնորհվել է  ապրիլի 14-ին՝ Երևանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայացած՝ «ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ – գրանցված արդյունքներն ու հեռանկարները» միջոցառման ընթացքում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի միջև արդյունավետ և երկարատև համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2007թ.-ին։ Համագործակցության շրջանակում, շուրջ երկու տարի հատկացվեց Ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրականացմանը (Institutional Building Programme), որի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումներն անցան համապատասխան վերապատրաստումներ, գործընթացները վերափոխվեցին և համապատասխանեցվեցին միջազգային չափանիշներին, ներդրվեց կորպորատիվ կառավարման մշակույթ, կատարվեցին բարեփոխումներ ռիսկերի կառավարման և գնահատման գործընթացներում։

«Բանկի առաջին մեծ ձեռքբերումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված երկու պայմանագրերն էին՝ ուղղված Հայաստանում միջազգային առևտրի խթանմանը և ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը։ Համագործակցությունը հնարավորություն է տվել մեզ լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում և հաճախորդներին տրամադրել եվրոպական բանկային համակարգի չափանիշներին  համապատասխանող ծառայություններ»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

«ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն օգնում է հայկական ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ սարքավորումների և տեխնիկայի արդիականացման նպատակով:

 

Էջը թարմացվել է` 29.11.2023 | 11:32

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: