header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բացեցինք հերթական մասնաճյուղը
Կիսվել`
08.05.2023

Բացեցինք հերթական մասնաճյուղը


Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առևտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը։  

ֆինանսական ժամանակակից լուծումներով և բանկային նորարարական տեխնոլոգիաներով մասնաճյուղը հաճախորդների հետ փոխգործակցության ևս մեկ հարթակ է, որի նպատակն է ապահովել վստահելի, կայուն միջավայր գործընկերների և հաճախորդների համար։

Նոր մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել մատուցվող ծառայությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է, սակայն չի սահմանափակվում բանկային և քարտային հաշիվներով, միջազգային դրամական փոխանցումներով, սպառողական և բիզնես վարկերով։ Մասնաճյուղին կից գործում է նաև բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը ինքնասպասարկման և հերթերից խուսափելու հնարավորություն է։

«Նոր բիզնես միջավայրում հերթական մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր հաճախորդակենտրոն գործունեությունը։ Հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ միաժամանակ բացահայտելով վերջիններիս կարիքներն ու խնդիրները սպասարկման ընթացքում», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանը։     

ԱՐԱՐԱՏԲԱՆԿի մասնաճյուղային ցանցը ընդգրկում է 51 մասնաճյուղ։

 

Էջը թարմացվել է` 08.05.2023 | 09:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: