Հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
Տեղեկացնում ենք, որ 2023թ. մայիսի 30-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 800,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 13 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 16 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 13,600 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 2,400 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների համաձայն:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 13,600 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 693,700,000.00 ՀՀ դրամ (վեց հարյուր իննսուներեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.9638%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Էջը թարմացվել է` 31.05.2023 | 17:13
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: