header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՖԻՆՔԱ-ի $-ային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 2-րդ օրվա արդյունքները
Կիսվել`
31.05.2023

ՖԻՆՔԱ-ի $-ային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 2-րդ օրվա արդյունքները


Տեղեկացնում ենք, որ 2023թ. մայիսի 31-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 167,700 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 1,677 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ  մինչև 3,000 հատ պարտատոմսերը վաճառվելու են տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 1,677 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 4 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 167,700 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլար: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.4981%:

Հիշեցնում ենք, որ տեղաբաշխման աճուրդը իրականացվելու է 4 հաջորդական աշխատանքային օրերի ընթացքում՝  նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով, մինչև Թողարկման վերջնական պայմաններով սահմանված տեղաբաշխման ամբողջական ծավալի տեղաբաշխումը կամ Թողարկողի կողմից աճուրդի տեղաբաշխման ծավալի կտրման կամ աճուրդը չեղյալ հայտարարելու մասին որոշման կայացումը։

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 02.06.2023 | 08:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: