ՖԻՆՔԱ -ի $-ային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 4-րդ օրվա արդյունքները
Տեղեկացնում ենք, որ 2023թ. հունիսի 02-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 407,200 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 4,072 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ 2,338 հատ պարտատոմսերը վաճառվել են տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների համաձայն:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 4,072 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 2 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 407,200 ԱՄՆ դոլար:
Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.4998%:
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
Էջը թարմացվել է` 02.06.2023 | 18:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: