header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Leasing Expo 2023-ին կներկայանանանք հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններով
Կիսվել`
02.06.2023

Leasing Expo 2023-ին կներկայանանանք հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններով


Leasing Expo 2023 աննախադեպ ցուցահանդեսին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդես է եկել նորովի՝ առաջարկելով մրցունակ պայմաններ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց։

Այսօր՝ ժամը 12։00-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվել է Leasing Expo 2023-ի մեկնարկը։ Էքսպոյի երեք օրերի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վառ դեղին տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն և պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։

Լիզինգ ֆինանսական գործիքը ճկուն և մատչելի տարբերակ է հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչը զերծ կպահի լիզինգառուին սեփական ներդրումների հսկայական  ծավալից։ Գործիքն այսօր ավելի գրավիչ է, քանի որ «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակներում լիզինգառուները կարող են օգտվել կառավարության կողմից մինչև 10% սուբսիդավորման հնարավորությունից։  

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնակցությունն այս միջոցառմանը լավ առիթ է՝ գործարար համայնքի հետ կապ հաստատելու, լիզինգի կարևորությունը ցույց տալու և դրա կիրառման միջոցով փոխշահավետ համագործակցություն հաստատելու տեսանկյունից։ «AraratLeasing» ֆինանսավորման շրջանակում հնարավոր է ձեռք բերել սարք-սարքավորումներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում տրասնպորտային միջոցներով, շինարարական և ագրոտեխնիկայով»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿI Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանը։

Էջը թարմացվել է` 02.06.2023 | 17:57

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: