«AMX AWARD 2023»-ում արժանացել ենք 2 մրցանակի
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։
Հունիսի 9-ին մայրաքաղաքի սրտում՝ «Holiday Inn» հյուրանոցում կայացած AMX ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ լավագույնը ճանաչվելով «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում» անվանակարգում, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Ավագ դիլեր Արման Մլայանին շնորհվել է «AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկերներ» մրցանակը։
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայական շուկաներում, դեպոզիտար ծառայություններում ակտիվորեն ներգրավված և մասնագիտական էթիկայի կանոններով գործող ընկերություններին։
Մրցանակները ամենամյա են և շնորհվում են AMX անդամներին՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։
Էջը թարմացվել է` 14.06.2023 | 14:08
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: