header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2022 թվականի տարեկան արդյունքները
Կիսվել`
27.06.2023

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2022 թվականի տարեկան արդյունքները


Հավասարակշռված գործողությունների արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հաջողվել է տարին ամփոփել ավելի բարձր ցուցանիշներով՝ գերազանցելով պլանային ցուցանիշները։

Այս մասին հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը՝  բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:

Նրա խոսքով՝ բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 32.0%-ով եւ կազմել 357,510 մլն ՀՀ դրամ, իսկ վերջին տասը տարվա միջին աճի տեմպը կազմել է 12.1%:

Ընդհանուր պարտավորությունները 2021 թվականի համեմատ աճել են 32.5%-ով եւ կազմել 305,031 մլն ՀՀ դրամ, իսկ 2012 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 12.1%:

Բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 22.8%-ով եւ կազմել 87,677 մլն ՀՀ դրամ, իսկ 2012 թվականից սկսած միջին աճի տեմպը կազմել է 15.4%: Միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 19.0%-ով, իսկ իրավաբանական անձանց միջոցները՝ 40.9%-ով։

«Չնայած տարվա ընթացքում բարձր աճի տեմպեր արձանագրելու ստեղծված հնարավորություններին՝ Բանկը հավատարիմ է մնացել նախկինում սահմանված վարկային ներդրումների օրգանիկ աճի սկզբունքներին։ Հետևաբար, հաճախորդներին տրված վարկերը հաշվետու տարում ավելացել են 10.0%-ով և կազմել 166,446 մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ 2022թ․ Բանկում ձևավորվել է լիզինգի գործառնությունների ստորաբաժանում և վերամշակվել են լիզինգի հետ կապված գործընթացները»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։  

«Երրորդ տարին է Բանկն իրեն դիրքավորել որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական հաստատություն՝ հիմքում ունենալով կրթությունը որպես ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը։ 2022թ.-ին ֆինանսավորվել են «Ուսանողի տուն» սոցիալական ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման ճամբարը, «Մշակութամետ» նախաձեռնության ամփոփիչ համերգը, «Հաւք» օդային ռոբոտաշինության մրցույթը,  «4090 Բարեգործական» հիմնադրամի բարեգործական համերգը և քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված «City of Smile» բարեգործական ընթրիքը»,- նշված է Բանկի հաղորդագրության մեջ։

Էջը թարմացվել է` 28.11.2023 | 15:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: