12.09.2023
Բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 12-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
Ապրանքի անվանումը | Քանակը |
POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝
|
60 |
- Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 16։00-ն։
- Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
- Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։
- Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
- Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 15-ին։
- Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ․
Էջը թարմացվել է` 12.09.2023 | 13:16
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: