23.10.2023
Արժեկտրոնային եկամուտների վճարում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հոկտեմբերի 23-ին իրականացրեց քսաներկուեորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը: Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է հոկտեմբերի 23-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:
Էջը թարմացվել է` 23.10.2023 | 14:39
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: