Բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 4-ից կազմակերպում է բաց մրցույթ։ Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
Ապրանքի անվանումը | Քանակը |
POS տերմինալ հետևյալ չափանիշներով
|
100 |
POS տերմինալ հետևյալ չափանիշներով
|
60 |
POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝
|
100 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 7-ը ներառյալ ժամը 16։00-ն։Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2023 թվականի դեկտեմբերի 8-ին։
Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 04.12.2023 | 12:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: