header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
04.12.2023

Բաց մրցույթ


 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 1-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

N

Ապրանքի անվանումը

Քանակը

1

Վճարային տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Դրսում՝ հատակին ամրացվող
  • Միջպատային
    Սրահում տեղադրվող
  • Բանկի բրենդային տեսքին համապատասխան (Yellow - RAL 1023, Anthracite Grey - RAL 7016)
  • Մայրական սալիկ՝ H110M-H
  • Սնուցման սարք՝ Xilence 600W
  • Տպիչ՝ nipon - 3411 կամ 3511
  • Դրամաընդունիչ MEI
  • ՕՀՍ՝ 2GB
  • SSD՝ 128GB
  • Մետաղադրամ ընդունող սարք՝ NRI G13 USB
  • IR TOUCH (24/7 ռեժիմով գործարկվող)
  • Modem IRZ
  • Ալեհավաք
  • Էկրան 17” (24/7 ռեժիմով գործարկվող)
  • Երկու հիմնական փական
  • UPS

30

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմանները ներկայացված են այստեղ։

Էջը թարմացվել է` 04.12.2023 | 12:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: