ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գրքեր է նվիրում մարզային գրադարաններին
Կարևորելով սոցիալական ծրագրերի ապակենտրոնացումը՝ ԱրարատԲանկը գրքարշավ է մեկնարկել մարզերում՝ փետրվարի 19-ին գրքեր նվիրելով Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու մարզային գրադարաններին, ինչպես նաև «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և Գավառի բժշկական կենտրոնի գրադարաններին։
ԱրարատԲանկը ոչ միյան գրքեր է նվիրել «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնին, այլև կենտրոնի հետ համատեղ հանդես կգա գրքախառը նախաձեռնությամբ՝ փետրվարի 19-ից մարտի 19-ը հայտարարելով ընթերցանության ամիս, որի ընթացքին կարելի է տեղեկանալ «Լոֆթ Մեղրի» ֆեյսբուքյան էջից։ Բանկը միացել է նաև ՀՀ գրողների միության և Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությանը՝ գրքեր նվիրելով Գավառի բժշկական կենտրոնի նորաստեղծ գրադարանին, որի պաշտոնական բացումը ևս փետրվարի 19-ին է նախատեսված։
Գրքերը բազմաժանր են՝ սկսած մանկական և համաշխարհային գրականությունից մինչև ֆինանսական և մասնագիտական գրականություն, ինչպես օրինակ՝ «Ինչու և ինչպես․ Փողը», Իսահակ Նյուտոն «Խնձորի տրամաբանությունը», «Հանճարեղ մեխանիկը․ Հենրի Ֆորդ», Ջոն Քեհո «Մտքի ուժը», «Երազներն իրականանում են․ Իլոն Մասք», Կիմ Բաքշի «Արցախի հոգևոր գանձերը», Կարեն Օհանջ «Արամյանց», Ջոնաթան Քոնլին «Պարոն հինգ տոկոսը», Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը․ «Nike-ը ստեղծողի հուշագրությունը», Ջոշ Քաուֆման «Անհատական MBA․ հմտացիր բիզնեսի արվեստում», Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը», Յուրի Ջորկաեֆ «Snake։ ֆրանսիական ֆուտբոլի օձը», Էշլի Վենս «Իլոն Մասկ», Գոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը» և այլն։
Գրքատոնի այս նախաձեռնությունն առաջինը չէ․ 2021թ․-ին ԱրարատԲանկն իր հաճախորդներին գրքեր է նվիրել․ գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում սպասարկվելուց անմիջապես հետո հաճախորդները ընտրում էին իրենց նախընտրած գիրքը և ժպիտով հեռանում, իսկ 2023թ․-ին Բանկի աջակցությամբ լույս է տեսել արգենտինահայ գրող Մագդա Թախթաճյանի «Ռոջավա» վեպը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Newmag Winter Fest-ի շրջանակում 2023թ․-ի փետրվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում։
Էջը թարմացվել է` 19.02.2024 | 15:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: