Ծանուցում անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման մասին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2024թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) և DEG միջազգային հիմնադրամի հետ կնքված պայմանագրերով) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ։
Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85
Մրցույթի հայտերն ընդունվում են 04.03.2024թ.-ից մինչև 12.04.2024թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթի ձևը. Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
Մրցույթին մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով։
Մրցույթի մասնակիցները կարող են գնային առաջարկը ներկայացնել երկու տարբերակով՝ միայն 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման և 2024 ու 2025 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման համար։
Մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին համապատասխանաբար մինչև 2025 թվականի մարտի 31-ը և/կամ 2026 թվականի մարտի 31-ը:
Մրցույթի հայտերը բացվում են 15.04.2024թ.-ին ժամը 18:00-ին և ամփոփվում են 19.04.2024թ.-ին ժամը 17:00-ին:
Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը.
Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85` գանձելով պատճենահանման ծախսերը:
Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե`www.araratbank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 59-23-23 հեռախոսահամարով:
Էջը թարմացվել է` 28.02.2024 | 18:14
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: