![Տեղաբաշխեցինք Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը](https://www.araratbank.am/images/news/1/17114673983901.jpeg)
Տեղաբաշխեցինք Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը
Տեղեկացնում ենք, որ 2024թ. մարտի 26-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 500,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից 475,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 25,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:
Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 450,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 4 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 6,225,000,000 ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 9.9957%
Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներով:
Էջը թարմացվել է` 26.03.2024 | 19:37
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: