ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր
Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։
Կրթված հասարակություն ունենալու համար ԱրարատԲանկն ամեն օր է աշխատում: Բանկն օգնել է, որ մարզային ֆորումն իրականություն դառնա: Գլխիվայր միջոցառման նպատակն էր տրամադրել հարթակ բոլոր այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և արդեն իսկ հասցրել են իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ գրանցել։
Բեմից ելույթ են ունեցել ու իրենց փորձով, հաջողություններով կիսվել երիտասարդ ՄԵՄ-ցիները, իսկ դահլիճից երիտասարդներին լսել ու հարցեր են ուղղել Հայաստանի ամենահաջողակ ու փորձառու մասնագետները, գործարարներն ու մտավորականները։
- Զարուհի Խլոյան՝ «10 սկզբունքներ, որոնք կօգնեն հասնել հաջողության»,
- Սյուզաննա Մանուկյան՝ «Հայկական Սփյուռք՝ ցանցային ազգ և համագործակցություն»,
- Արամ Աղեկյան՝ «Համայնքային ցանցեր»,
- Մարիամ Սահակյան՝ «Ինչպե՞ս հաղթահարել դժվարություններն ու կոտրել կարծրատիպերը»,
- Մոնիկա Սարգսյան՝ «Անձի բրենդ․ ինչպե՞ս դառնալ սեփական անձի լավագույն տեսակը»,
- Աղավնի Միքայելյան՝ «Ընտրել խնդիր, այլ ոչ մասնագիտություն։ Ծառայող առաջնորդ։ Ստեղծել մեծ արժեքներ»,
- Նարեկ Սողոմոնյան՝ ««Մենթոր-մենթի» հարաբերությունների արդյունավետությունը»,
- Նարե Իսկանդարյան, Անգելինա Բալասանյան՝ «Ե՛կ շարժվենք կարգապահությամբ, ոչ թե մոտիվացիայով»։
Վարդենիսում «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ն ավարտվել է փորձի փոխանակմամբ, կապերի հաստատմամբ և Սևան քաղաքի «The Band of Sun» երիտասարդ ռոք խմբի կատարումներով։
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 փորձառու մենթորներ։
Էջը թարմացվել է` 02.04.2024 | 21:55
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: