header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներին
Կիսվել`
01.07.2024

ԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներին


Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել ԱրարատԲանկին` Հայաստանի տնտեսական կայունությունն ու գործարար հատվածի աճն ամրապնդելու նպատակով: Այս ներդրումը նպատակ ունի հզորացնել կին ձեռներեցներին՝ դյուրացնելով նրանց համար ֆինանսավորման հասանելիությունը:

Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 300 ենթավարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներին)՝ հատկապես կանանց կողմից հիմնադրված կամ նրանց ղեկավարությամբ գործող ՄՓՄՁ-ներին: Այս նախաձեռնությունը Հայաստանում բիզնեսի կայունության և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված համալիր ջանքերի մի մաս է` նախատեսված շարունակական աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին մոտ 1500 աշխատատեղերի ստեղծման և ՄՓՄՁ ոլորտում հետագա ներդրումների խթանման համար:

Մեկնաբանելով ԱրարատԲանկի հետ համագործակցությունը` ՀԵԵՀ-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն ասել է. «Մեզ համար պատիվ է ամրապնդել մեր համագործակցությունը ԱրարատԲանկի` մեր երկարամյա գործընկերոջ հետ, որը հանձնառու է ներառական տնտեսական աճի խթանմանը: 10 միլիոն ԱՄՆ դոլարի այս վարկը վկայում է Հայաստանում կին ձեռներեցների ֆինանսական ներգրավվածությանը և հզորացմանն աջակցելու մեր համատեղ հանձնառության մասին` ի նպաստ գործարար աշխարհում կին ձեռներեցների առջև ծառացող բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման»:

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է. «Բանկի վերջին տարիների քաղաքականությունը միտված է կին ձեռներեցներին լավագույնս աջակցելուն և նրանց մտքերը բիզնեսի տեսանկյունից իրականություն դարձնելուն, իսկ մեր երկարամյա և հավատարիմ գործընկեր ՀԵԵՀ-ի հետ նոր համագործակցությունը միայն կնպաստի այդ գործընթացին և ավելի արդյունավետ կդարձնի այն»։

Էջը թարմացվել է` 09.07.2024 | 19:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: