header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկի քարտապանները ուսումնական տարին կմեկնարկեն հաճելի նվերներով
Կիսվել`
28.08.2024

ԱրարատԲանկի քարտապանները ուսումնական տարին կմեկնարկեն հաճելի նվերներով


ԱրարատԲանկը հայտարարում է «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիայի մեկնարկը, որը միաժամանակ կօգնի Բանկի քարտապաններին պատրաստվել նոր ուսումնական տարվան և հետաքրքիր մրցանակներ շահելու հնարավորություն կընձեռի:

ԱրարատԲանկի ArCa, Visa և Mastercard վճարային քարտերի բոլոր քարտապանները կարող են մասնակցել «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիային: Ակցիան գործելու է մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել նվազագույնը 3,000 ՀՀ դրամի մեկ անկանխիկ գնում ՀՀ տարածքում գործող գրախանութներում կամ գրենական պիտույքների խանութներում:

Ակցիայի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրված 10 հաջողակներից յուրաքանչյուրը կստանա Երևան Պարկի երկուական տոմս:

«Այս ակցիայով նոր ուսումնական տարվա նախապատրաստությունները ԱրարատԲանկի քարտապանների համար դարձնում ենք հաճելի։ Խրախուսում ենք նաև անկանխիկ վճարումները և միաժամանակ հնարավորություն տալիս մեր քարտապաններին վայելել վաղ աշնանային ջերմ եղանակը Երևան Պարկում՝ դարձնելով ուսումնական տարվա սկիզբը ավելի հիշարժան», - նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Իրինա Ֆլջյանը:

Ակցիայի ամփոփման համար հետևեք ԱրարատԲանկի կայքի և սոցիալական ցանցերի էջերի թարմացումներին։ Այն հաճախորդներն, ովքեր ակցիայի հաղթողներին հայտարարելուց սկսած մեկ շաբաթվա ընթացքում չեն պատասխանի Բանկի կողմից կատարված զանգերին կամ ուղարկված նամակներին, չեն ստանա տոմսերը, և ծրագրի միջոցով այլ հաջողակներ կընտրվեն։

Էջը թարմացվել է` 02.10.2024 | 22:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: