header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած հանուն հերոսների կրթության
Կիսվել`
02.09.2024

ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած հանուն հերոսների կրթության


Օրեր առաջ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի թվով երրորդ բարեգործական վերելքը դեպի Արագածի հարավային գագաթ: Միջոցառման գլխավոր հովանավորն էր ԱրարատԲանկը:

Այս տարվա վերելքն աննախադեպ էր իր մասշտաբով, մասնակիցների թվով և հավաքագրված գումարի չափով: Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին՝ կրթության միջոցով բարելավելու իրենց կյանքի որակը:

ԱրարատԲանկի ավելի քան 20 աշխատակից հաղթահարեց Արագածի 3887մ բարձրությունը: Վերելքի արդյունքում հավաքագրված գումարի չափը կազմեց ավելի քան 1 մլն դրամ: Հատկանշական է, որ 17 պատերազմի մասնակից հասան գագաթ ընդամենը 3 ժամում:

«Մեզ համար պատիվ է աջակցել այս նախաձեռնությանը: Մենք կարևորում ենք կրթությունը և բարձր ենք գնահատում պատերազմի մասնակիցների սխրանքը: Այս վերելքը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև միասնական ջանքերով ցանկացած մարտահրավեր հաղթահարելու մասին է», - նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։

 «Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրերից ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը դարձել է բարի գործերի վարակիչ շղթա: Հիմնադրամին տարեց տարի միանում են նոր գործընկերներ ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ ոլորտներից: Այս փաստը վկայում է, որ անկեղծ բարությունն ու նվիրվածությունը կարող են ոգեշնչող օրինակ դառնալ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի վեհ նպատակի, ինչպիսին է մեր հերոս տղաների կրթության ապահովումը», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը:

Էջը թարմացվել է` 02.09.2024 | 15:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: