![ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր](https://www.araratbank.am/images/news/1/17308202490955.jpeg)
ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր
ԱրարատԲանկն արժանացել է հինգ հեղինակավոր մրցանակի AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։
2023-2024թթ․ ձեռքբերումների համար ԱրարատԲանկը ճանաչվել է՝
- Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույն տեղաբաշխող
- Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ
- Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ
Բանկի երկու աշխատակից արժանացել են անհատական մրցանակների՝
- Ժանետ Աղաջանյան՝ «Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից»
- Ռուզաննա Խաչատրյան՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության մրցանակ»
Հարկ է նշել, որ ԱրարատԲանկը 2011թ․-ից ի վեր հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից և պարբերաբար արժանանում է հեղինակավոր մրցանակների։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու հնարավորություններին և մարտահրավերներին։
Կապված նորություններ
-
15.11.2024
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Մրցանակը շնորհվել է The Global Banking and Finance Review ի կողմից
-
28.11.2024
ԱրարատԲանկը արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին Մրցանակը շնորհվել է Visa Cashless Forum-ի անդրանիկ միջոցառման ընթացքում
-
23.12.2024
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ
Էջը թարմացվել է` 22.01.2025 | 16:15
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: