
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
ԱրարատԲանկը արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։ Այս պարգևը վկայում է բանկի՝ ներդրողների հետ թափանցիկ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների մասին։
«The Global Banking and Finance Review»-ի մրցանակները շնորհվում են այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են բացառիկ արդյունքներ իրենց գործունեության ոլորտում։
«Այս մրցանակը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ այն արտացոլում է մեր հետևողական աշխատանքը ներդրողների հետ հարաբերությունների ոլորտում։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կորպորատիվ կառավարման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն և վստահելի գործընկերություն մեր բոլոր շահակիցների համար», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյան։
Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:
Կապված նորություններ
-
05.11.2024
ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր ԱրարատԲանկը 2011թ․-ից ի վեր Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից է և պարբերաբար արժանանում է հեղինակավոր մրցանակների
-
28.11.2024
ԱրարատԲանկը արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին Մրցանակը շնորհվել է Visa Cashless Forum-ի անդրանիկ միջոցառման ընթացքում
-
23.12.2024
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ
Էջը թարմացվել է` 22.01.2025 | 16:08
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: