header.mobile_app.img.alt.text
  • Վարկավորում
  • Ավանդներ
  • Քարտեր
  • Հաշիվների սպասարկում
  • Փոխանցում և ստացում
  • Այլ
  • Վարկավորում
  • Լիզինգ
  • Միջազգային առևտրի ֆինանսավորում
  • Քարտեր
  • Ավանդներ
  • Հաշիվների սպասարկում
  • #Ավելին
  • AraratMobile
  • Apple Pay
  • Google Pay
  • Ինտերնետ բանկ
  • Բանկ-հաճախորդ
  • Ներդրումային գործիքներ
  • Կապիտալի շուկա
  • Պահառություն և ռեեստրավարում
  • ATP հարթակ
Օնլայն բանկինգ
«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ
Կիսվել`
03.12.2024

«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ


Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։ Սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասն է։

«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, ում հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Մինչդեռ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։

Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում և սփոյւռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության և ռազմագիտության ուսուցիչների կողմից։ Ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ հիմնադրամի համատեղ ջանքերով։

Նախորդ երկու ֆիլմերը հասանելի են հանրությանը ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո ևս բաց տարբերակով կտեղադրվի Բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։

Էջը թարմացվել է` 03.12.2024 | 16:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: